
Կալանավոր եղբայրները ՔԿՀ անվտանգության աշխատակցին ծեծել են. նա թույլ չի տվել միասին սուրճ խմել

Դատարան է ուղարկվել «Վանաձոր» ՔԿՀ եղբայր կալանավորների վերաբերյալ քրեական գործը: Եղբայրները մեղադրվում են ՔԿՀ անվտանգության աշխատակցին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջանցքում հանդիպել է եղբորը՝ նույն ՔԿՀ-ի կալանավորին, ով ցանկացել է մուտք գործել եղբոր խուց ՝ սուրճ խմելու, սակայն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման աշխատակիցն արգելել է նրան, որի պատճառով եղբայրները վիճաբանության մեջ են մտել անվտանգության ապահովման աշխատակցի հետ, դիտավորությամբ հարվածներ են հասցրել նրան՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
«Վանաձոր» ՔԿՀ-ի մյուս կալանավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ցանկացել է մուտք գործել եղբոր խուց՝ սուրճ խմելու, սակայն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման աշխատակիցն արգելել է նրան, որի պատճառով եղբայրները վիճաբանության մեջ են մտել աշխատակցի հետ, դիտավորությամբ հարվածներ են հասցրել նրան: