ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ վերահսկիչ (Հաշվեքննիչ) պալատի հաշվետվությունների մանրազնին ուսումնասիրությունները: Մասնավորապես, այս տարվա մարտի 19-ին հաստատված ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումներ են արձանագրվել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում:
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը դպրոցների շրջանավարտներին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ:
Ապրիլի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը չի արձագանքում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության` իրենց ձեռնարկությունների աշխատանքը խոչընդոտող զանգվածային միջոցառումները կասեցնելու կոչերին:
Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները տիեզերական ուղևորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան:
Հաշվի առնելով այսօր՝ մայիսի 25-ին դպրոցներում «Վերջին զանգի» հանդիսության հետ կապված միջոցառումները եւ ցանկանալով սպառողներին զերծ պահել կենցաղային անհարմարություններից, Վեոլիա ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների պլանային ջրանջատումը տեղափոխվում է մայիսի 29-ը ժամը 10։00-22։00-ն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ուղերձում ասվում է.
«Թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017թ. իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանությունում, մասնավորապես՝ ոստիկանության ներքին զորքերում, փոխվել են խաղի կանոնները:
«ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետերի գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել: Գյուղապետերն իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը:
Մայիսի 25-ին՝ ժամը 00:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղբայության փողոցի թիվ 16/2 շենքի վերելակն իջել է նկուղային հարկ, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տեսանելի քայլեր է անում:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունը մեկ ամիս հետո Սերժ Սարգսյանին կհատկացնի Մոնումենտում գտնվող՝ հատուկ հյուրերի համար նախատեսված առանձնատունը, որը ժամանակին կառուցել է հենց Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան ԿԳԲ-ական հյուրերի համար։
«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 24-ին՝ ժամը 23:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Լրագրության ոլորտում առկա ցանկացած նոր մարտահրավեր առաջին հերթին հնարավորություն է մասնագիտական ու տեխնոլոգիական նվաճումները խթանելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևանի բնակչուհիներից կատարված հափշտակությունների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու:
ՀՀ ոստիկանությունում մայիսի 24-ին տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային քննարկում, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները «Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ հանդիպումներ են ունենում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների հետ:
Երևանի քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին, հրավիրում է շրջանավարտներին Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Վերջին զանգին» նվիրված ուրախ տոնական համերգային ծրագրին, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։
Կտրուկ փոփոխությունները բավական լուրջ մարտահրավեր են ցանկացած հասարակության համար: Այդ շրջանում դժվար է, պարզ բառապաշարով ասած՝ «թացը չորից զատել»: Հասարակական ցնցումների շրջանում հարցականի տակ են ընկնում նաև ժամանակների քննությունը բռնած դարավոր արժեքներ ու արժեհամակարգեր:
ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն համայնքում կառուցվող գործարանի կառուցապատման օրինականությունը ստուգելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:
Մայիսի 24-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հետ։
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ:
Բերման ենթարկվեց մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ձեռք բերելու կասկածանքով:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է՝ դպրոցներում դրամահավաքը պետք է լինի վերահսկված և նպատակային, ու ոչ թե դպրոցի տնօրենը պետք է դա վերահսկի, այլ՝ հոգաբարձուների խորհուրդը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգը նկատեց, որ ԱՄՆ ամեն աշակերտի համար դպրոցին տալիս էին 5500 դոլար, դպրոցն էլ ունի հոգաբարձուների խորհուրդ, որը կրկնապատկում է այդ գումարը: