ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը բացակայում էր. դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավման գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը բժշկական տեղեկանք ներկայացրեց դատավորին` իր պաշտպանյալի բացակայության մասին:
Տիգրան Եգորյանը նշեց, որ Արամ Հակոբյանի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի արյան շրջանռության և ընդհանուր արյան շրջնառության հետ կապված խնդիրներ, որոնք սրացել են, և իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է հիվանդանոցում:
Բացի այդ, պաշտպանը նշեց, որ նախորդ ամիսների ընթացքում իր պաշտպանյալի մոտ փոքր ծավալի ուղեղի կաթվածներ են եղել:
Մեղադրող կողմն ասաց, որ ամբաստանյալի բացակայությունը հարգելի է և գտնում է, որ առանց ամբաստանյալի մասնակցության դատական քննությունը չի կարող շարունակվել:
Դատարանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել՝ հաշվի առնելով ամբաստանյալի հարգելի բացակայությունը: