Մահացել է ֆանտաստ գրող Հառլան Էլիսոնը
Հունիսի 28-ին կյանքի 85-րդ տարում Կալիֆոռնիայում վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Հառլան Էլիսոնը, որը գրել է «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալի «Հավերժության ծայրի քաղաքը» սերիայի սցենարը: Այդ մասին, գրողի կնոջ վկայակոչմամբ, հաղորդվում է ֆրանշիզայի պաշտոնական կայքում։
«Մենք ցավով հայտնում ենք, որ Star Trek-ի լեգենդ Հառլան Էլիսոնը հեռացել է կյանքից: Էլիսոնը, որի 84-ամյակը լրացել էր անցած ամսին, այսօր առավոտյան մահացել է Կալիֆոռնիայի իր տանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հառլան Էլիսոնը ծնվել է 1934 թվականի մայիսի 27-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Նրա աշխատանքների թվում են՝ տարբեր մրցանակների արժանացած «Ես բերան չունեմ, բայց պետք Է բղավեմ», «Ջեֆթին հինգ տարեկան է» (1977 թ.) պատմվածքները, ինչպես նաեւ ամերիկացի գրող Այզեք Ազիմովի ստեղծագործությունների մոտիվներով «Ես ռոբոտ եմ» (1994 թ.) ֆիլմի սցենարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: