Բաժիններ՝

Եղեգնավան գյուղի բնակիչը գտնվել է

Հունիսի 29-ին, ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների կողմից Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվել է Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.):

***

Հունիսի 28-ին, ժամը 22:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.) ս. թ. հունիսի 28-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 22:50-ից 01:20-ը Եղեգնավան և Այգավան գյուղերի դաշտամիջյան հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 6 ոստիկան և Եղեգնավան գյուղի 30 բնակիչ:

Աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս