Բաժիններ՝

Հնդիկը հարսանիքից հետո «մորուքավոր կնոջից» բաժանվելու դիմում է ներկայացրել դատարան. Times of India

Հնդկաստանում տղամարդը հարսանիքից անմիջապես հետո բաժանվելու դիմում է ներկայացրել դատարան, պարզելով, որ իր կնոջ դեմքին «մորուք է աճում», եւ որ նա խոսում է «տղամարդու ձայնով»: Այդ մասին հայտնել է Times of India-ն: Տղամարդը, որին հոդվածում անվանում են Ռուփեշ (նշված է, որ անունը փոխված է), դատարանին հայտարարել է, որ իր կնոջ դեմքը չի տեսել ո՛չ մինչեւ հարսանիքը, ո՛չ էլ արարողության ժամանակ (նրա դեմքը փակված է եղել դուպատով՝ հնդկական երկար շարֆով):

Հարսի ազգականները Ռուփեշին թույլ չեն տվել նրան տեսնել: «Երբ ես առաջին անգամ տեսա Ռուփային (անունը նույնպես փոխված է), նա դիմահարդարված էր: Նրա հետ անցկացնելով մեկ շաբաթ՝ ես աշխատանքի մեկնեցի քաղաք: Բայց երբ վերադարձա, նկատեցի, որ նա մորուք ունի ու նաեւ հասկացա, որ նրա ձայնը նման է տղամարդու ձայնի»,-բացատրել է Ռուփեշը: Երբ նա այդ մասին հայտնել է կնոջ ազգականներին, նրան հայտարարել են, որ նա ընտրություն չունի, եւ պետք է ապրի կնոջ հետ:

Արդյունքում, ինչպես նշում է Times of India-ն, գործը հասել է ոստիկանություն, եւ Ռուփեշն ամուսնալուծության դիմում է ներկայացրել: Ռուփայի փաստաբանները պնդում են, որ տղամարդու բոլոր հայտարարությունները «ստահոդ են եւ անհիմն»: Նրանք նաեւ Ռուփեշի ընտանիքի անդամներին մեղադրում են «հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների» մեջ: Լսելով երկու կողմերին՝ դատարանը մերժել է հնդիկի ամուսնալուծության դիմումը, հայտարարելով, որ նման պայմաններում ամուսնալուծություն չի կարող կայանալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս