Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Հունիսի 28-ին՝ ժամը 21:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 28-ին, ժամը 10:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի Սարի թաղի փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են ջրային օձ (մոտ 60սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս