Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների թիվը կհամալրվի եւս 80 հազարով։
Հարգելի լրատվամիջոցներ, այսօր ԶՈւ-երում մահացած պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, հիվանդության պատճառով:
Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 30-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի հիմնական նոր կայան է տեղադրել Դահնակ լեռան վրա՝ բջջային կապ ու ինտերնետ հասանելիություն ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում: Նախագիծն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) հետ գործակցության արդյունքում:
Հունիսի 30-ին, ժամը 07:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Է.Հասրաթյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունիսի 30-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հունիսի 29-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Աշտարակի բաժնի և Անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչության շենքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1979 թ. ծնված, նախկինում դատված Անդրանիկ Դ.-ին։
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին:
Ճապոնիայի հարավում ավելի քան 26 հազար մարդու հորդորել են տարհանվել «Պրապիրուն» թայֆունի մոտենալու հետ կապված:
Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրվեց Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին:
Էջմիածնի-քաղաքի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում տարիներ ի վեր մի բենզալցակայան էր գործում: Հիշյալ բենզալցակայանը կառուցվել է դեռևս 2003 թվականին:
Սպառնալիքներ փաստաբանին․ սպառնացողը հայտնաբերվել է։
«Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ արդեն իսկ կառավարությունում սկսել են քննարկումներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Մանրամասներ Կենտրոնում կատարված ավազակային հարձակման դեպքից։
Հունիսի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությանը։
Մանրամասներ «Դիվա» գիշերային ակումբի մոտ հնչած կրակոցներից և դանակահարություններից
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք:
Հունիսի 19-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/33 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1926 թ. ծնված Կարապետ Սարգսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 28-ին Արցախի խորհրդարանի լիագումար նիստում ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը հանրային մեծ հնչողություն է ստացել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում վրդովված են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացից:
Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել են «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերը:
Հունիսի 30-ին՝ ժամը 03:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձոր «Նոր Ջրաղաց» ռեստորանային համալիրի մոտակայքում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հունիսի 29-ին՝ ժամը 22:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պարույր Սևակի փողոցում տան տանիք է այրվում: