Բաժիններ՝

Վթար Երևանում. կա տուժած

Հունիսի 29-ին՝ ժամը 01:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի անձը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները տեղում վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս