Երևանում քաղաքացին արգելափակվել է վերելակում
Հուլիսի 25-ին` ժամը 20:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի թիվ 75 շենքի 3-րդ մուտքում վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Հ.-ին` ծնված 1989 թ.: