Բաժիններ՝

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները բարձրլեռնային պայմաններում ուսումնասիրում են «ռադիացիոն վարակի մակարդակը»

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները մարտավարական զորավարժությունների շրջանակներում հետախուզություն են անցկացրել լեռնային տարածքի որոշակի շրջանում թունավոր իրերի հայտնաբերման նպատակով:

Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մասնագետները պետք է բարձրլեռնային պայմաններում հանձնեն կրակային պատրաստության և վեցերորդ սերնդի քիմիական հետախուզական մեքենաները շարասյունով վարելու նորմատիվները:

Քիմիական և ռադիացիոն պայմանական թունավորմամբ տարածքներում զինծառայողները պետք է իրականացնեն հողի, բուսականության և ջրի նմուշառում՝ ռադիացիայի մակարդակն ուսումնասիրելու և թունավորումների բացահայտման նպատակով:

Մարտավարական զորավարժություններում մասնակցում է ավելի քան 3 հազար զինծառայող, ներգրավված է 500 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031