Բաժիններ՝

Ահազանգեր բռնկված հրդեհների վերաբերյալ

Հուլիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում այրվել է 5000 քմ խոտածածկույթ, Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 56/2 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ շատրվանների այգու մոտակայքում՝ մոտ 500 քմ, «Նաիրիտ» գործարանի տարածքում՝ մոտ 5000 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի ենթակայանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Նորագավիթ 10-րդ փողոցի թիվ 20/1 տան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Սաունցի Դավթի մետրոյի կայարանի երկաթգծերի մոտակայքում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Բյուրական գյուղի սկզբնամասում՝ մոտ 4000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 1.3 հա, Ակունք գյուղի վերջնամասում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ և 0,5 խմ կուտակած խոտ, Բալահովիտ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 300 քմ, Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ 1 հա չհնձած ցորենի արտ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Այրում համայնքի Պտղավան բնակավայրում՝ Նորվեգական փողոցի մոտակայքում՝ մոտ 3 հա ցորենի հնձած արտ, Լուսաձոր համայնքում՝ «Դամյա» կոչվող հանդամասում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 1-ին փողոցում՝ մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին՝ 300 քմ, Բարաբաթում գյուղի գերեզմանատանը՝ 6000 քմ, Գորիս գյուղի «Լաստի Խութ» կոչվող տարածքում՝ մոտ 2,5 հա բուսածածկույթ, Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցում՝ մոտ 5 հա, Ագարակ գյուղի մոտակայքում՝ մոտ 30 հա, Ակունք-Զառ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 50 հա ցորենի հնձած արտ, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 35-րդ կմ-ին հարակից՝ անտառային տարածքում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, 40 ծառ և ջերմահարվել՝ 20 ծառ, Արմավիրի մարզի Պտղունք գյուղի գյուղապետարանի մոտակայքում՝ 1,5 հա խոտածածկույթ, 40 ծիրանի ծառ՝ ամբողջությամբ և ջերմահարվել՝ 160-ը, Գայ գյուղում՝ գերեզմանատան մոտ 5000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս