
Ջրիմուռների աճ ոչ միայն Սևանում է, այլև մյուս ջրավազաններում. նախարար

Բնապահպանության նախարարությունը հետազոտել է Սևանա լճի ջրի որակական ցուցանիշները՝ ազոտի, ֆոսֆորի պարունակությունը: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա այս պահին, որ գումարվել են իրար:
Ըստ նրա՝ ջրիմուռների աճ ոչ միայն Սևանում է, այլև մյուս ջրավազաններում: «Դա նվազ տեղումների, բարձր ջերմաստիճանի, կեղտաջրերի մեծ ծավալների հետևանք է»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ բոլոր ավազաններից կեղտաջրերը լցվում են Սևան, մի քանի կայաններ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: