Բաժիններ՝

Ոստիկանները կողոպտչին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասում

Հունիսի 22-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1950 թ. ծնված Ռիմա Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 23 շենքի բակից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս:

Փաստի առթիվ հուլիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հուլիսի 24-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկից, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Դավիթ Պ.-ին:
Հեռախոսն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս