Բաժիններ՝

Երևանում օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 25-ին՝ ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ «Գարունավան» համալիրի տներից մեկի մոտակայքում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է Վիլնյուսի փողոցի տներից մեկի մոտակայքում: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հուլիսի 25-ին՝ ժամը 13:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս