Ճապոնացիների հնարամտությունը անտանելի շոգի ժամանակ
Վերջին օրերին Ճապոնիայի տարբեր քաղաքներում ռեկորդային շոգ է գրանցվել: Տոկիոյում ջերմաստիճանը առաջին անգամ գերազացել է 40 աստիճանը:
Տոկիոյից 70 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Յոկոհամա քաղաքի բնակիչները ամռան կիզիչ արևից պաշտպանվելու համար դիմում են սեփական ստեղծարարությանը ՝ ջրելով փողոցի մայթերը:
Թեև հավաքված անձրևաջրերը իջեցնում են ջերմաստիճանը ընդամենը մի քանի աստիճանով, քաղաքի բնակիչները լավատես են:
«Արևի ճառագայթները ուժեղ են, իսկ մայթերի մակերեսային ջերմությունը բարձր է», ասում է Յոկոհամա քաղաքի բանկիչ Կունիակի Իզումիդա:
Ճապոնիայի Կումագայա քաղաքում 1986 թվականից ի վեր օդի ջերմաստիճանը ամենաբարձր ռեկորդային ցուցանիշն է գրանցել: Յուրաքանչյուրը փնտրում է չջրազրկվելու սեփական ուղիները:
«Մենք ուշադրություն ենք դարձնում մեր սննդին և շատ ջուր ենք խմում: Աղը նույնպես օգնում է», – ասում է Հիրոցուգու Յամանդան:
Երկուշաբթի օրը Տոկիոյում նույնպես ջերմաստիճանը հասել է ռեկորդային կետի՝ առաջին անգամ գերազանցելով 40 աստիճանը: Շատ ընկերություններ թույլատրում են իրենց աշխատակիցներին աշխատել տնից:
«Նրանք պարզապես հոգնում են այս շոգից տնից գրասենյակ հասնելիս: Այդ պատճառով մենք «վիդեո չաթով» ենք աշխատում, ինչը դրականորեն է ազդում նրանց առողջության և տոկունության վրա», – ասում է Ինֆոտերա ընկերության մենեջեր Հիտոշի Նագասավան:
Ճապոնիան, պատրաստվելով 2020 թվականի Օլիմպիական խաղերին, նաև բարձր ջերմաստիճանի դեմ պայքարի նոր միջոցներ է փնտրում: Տոկիոյի նահանգապետը կարծում է, որ խաղերի հաջողությունը մեծապես կապված է ջերմության վերահսկման երկրի ունակության հետ:
«Որպես հակաջերմաստիճանային տեխնիկա, մենք ստեղծել ենք մառախուղ ստեղծող տեխնոլոգիա, որը նանո մասնիկների չափսերի է», – ասում է Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոյեն:
Կիզիչ արևի ու բարձր ջերմաստիճանի դեմ պայքարի մեկ այլ միջոց է մայթերի հատուկ ծածկույթի նոր տեխնոլոգիայի կիրառումը:
Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում գրանցված ռեկորդային շոգի հետևանքով 12 հազար մարդ է հոսպիտալացվել: Պաշտոնյաները զգուշացնում են քաղաքացիներին, հնարավորության դեպքում, ցերեկային ժամերին փողոց դուրս չգալ: