
Հնարավոր է՝ գեներալ Մանվել Գրիգորյանն ազատ արձակվի. «Կյանքի ու մահվան առաջ է կանգնած». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի. պատճառն առողջական վիճակն է:
Գրիգորյանն, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը:
Կալանքի տակ գտնվելու ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը շարունակ վատանում է, եւ այդ հանգամանքն էլ կարող է որոշիչ դեր խաղալ խափանման միջոցը փոխելու հարցում:
Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե Գրիգորյանը կյանքի ու մահվան առաջ է կանգնած: «Մարդուն ամեն օր որ տեսնում ես, թվում է, թե նույնը պիտի լինի, բայց ես ամեն օր աչքիս առաջ տեսնում եմ, որ վատանում է առողջական վիճակը»,- ասել է նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: