Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ:
Հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ նախապես քննարկելով՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալ վերաբերյալ։
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձեւակերպել արձակուրդը։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի օգոստոսի 22-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն արձանագրում է, որ «Սանիտեկ» ընկերությունը թերանում է մայրաքաղաքի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում:
Օգոստոսի 22-ին` ժամը 10:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատավորներին ուղղված կոչը «խելքները գլուխները հավաքելու» մասին, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ «հայտարարագրման տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման» մեղադրանք է առաջադրվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները:
Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը:
Օգոստոսի 22-ին` ժամը 04։26-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Արտասովոր հարսանիք է տեղի ունեցել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում:
ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնցով առաջարկում է քրեականացնել հայհոյանքը, հայտնում է պալատի մամուլի ծառայությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 10։00-17։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք, Ծակքար, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։
ՀՀ Կառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին:
Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ տալու մասին որոշում:
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Զովասար գյուղում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի առթիվ, երկու անձ ձերբակալվել է։
Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել ևս երեք անտառապահի:
«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը հերքել է հեռուստաընկերության վաճառքի մասին տարածված լուրերը:
Օգոստոսի 21-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներ ստացան:
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 19-ին, ժամը 20.10-ին կամավոր բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օ/կ ժամանած 1966 թ. ծնված Զինաիդա Ս.-ն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ից ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 12։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ Սարահարթ և Սանահին թաղամասերի, Աքորի և Հագվի գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։ Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի։
«Եթե Հայաստանի Հանրապետությունում կա զինկոմ, ով ձեռքը երկարացնում է և փող է վերցնում՝ ինչ-որ մեկին բանակից ազատելու համար, պետք է խստագույնս պատժվի. նա ընդհանրապես իրավունք չունի Հայաստանի զինված ուժերի սպայի կոչումը կրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արշալույս-Գեղակերտ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: