Երկրի արդարադատության թիվ մեկ պատասխանատուն՝ դատավորների գործունեության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատավորներին ուղղված կոչը «խելքները գլուխները հավաքելու» մասին, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հիմա ՀՀԿ-ականները փորձում են սա ներկայացնել որպես ճնշում, որպես ոտնձգություն դատական համակարգի նկատմամբ: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճնշում է դատավորների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինքն ինչ է պատրաստվում անել: «Դատավորներին խորհուրդ կտամ գործել օրենքի հիման վրա, արդարության սկզբունքով, խղճով եւ ներքին համոզմամբ` հաշվի առնելով սահմանադրական սկզբունքները եւ իրավունքի գերակայությունը»,- ասաց երկրի արդարադատության դե ֆակտո թիվ մեկ պատասխանատուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031