Բաժիններ՝

Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Ինչպես  տեղեկացրին դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն ներա­ռում է առկա  հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարա­վորու­թյուն կտա.

  • հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ,
  • նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար,
  • ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր,
  • արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը,
  • էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը,
  • որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրաց­­­ման համար,
  • ստեղծել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ,
  • բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:

Հայեցակարգի ծրագրային իրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հայեցակարգին կարելի է ծանոթանալ դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am)՝ հետևյալ հղմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս