Խորամանկ քայլ. ԱԺ պատգամավորների օգնականները չեն ձևակերպել արձակուրդը, սակայն գնացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձեւակերպել արձակուրդը։

Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձեւակերպել։

Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլեւս չաշխատեն, պետությունից միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան, ինչը խոշոր գումար է կազմում։ Մեզ ասացին, որ այս մեթոդով են տարիներ շարունակ արձակուրդ «գնացել» ԱԺ պատգամավորների 90 տոկոսի օգնականները։ Հիմա ԱԺ աշխատակազմը որոշել է վերջ դնել այս «ավանդույթին» եւ այս տարի գրեթե բոլոր օգնականների արձակուրդները ձեւակերպել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031