Բաժիններ՝

Պատահար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա տուժած

Օգոստոսի 21-ին՝ ժամը 13:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արշալույս-Գեղակերտ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Ա. Մ., 1981թ.) և «BYD» մակնիշերի (վարորդը` Ա. Բ., 1981թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Մ.-ը (1992թ.) հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031