Օգոստոսի 26-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1962 թ. ծնված Հայկ Ճ.-ն, 1996 թ. ծնված Հայկազ Ճ.-ն և 1996 թ. ծնված Հասմիկ Ճ.-ն:
Օգոստոսի 26-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1951 թ. ծնված Ջիվան Ն.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է շակալների վրա կրակելու հետևանքով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին:
Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Օգոստոսի 28-ին՝ ժամը 01:17-ին. «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 42 շենքի տանիքի թիթեղը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 18:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել ձեռքերը. ավտոմեքենայի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 1-39 շենքերի (կենտ համարներ), Աբելյան, Ջանիբեկյան…
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու համար կտրամադրվի 30 մլն դրամ:
Ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիներից այս տարի 76-ին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու քննություններին և անցնել աշխատանքի:
«Վիճակագրական վարչության թվերը զավեշտալի են, անմխիթար են մեզ համար. 6412 հեկտարով ցանքատարածությունները նվազել են: Նման զավեշտալի վիճակ Հայաստանի գյուղատնտեսությունը չի ունեցել»:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 08.00-15.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալներին։
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՚ մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
ՀՖՖ-ն ցավակցական ուղերձ է հղել Երեւանի «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
Ռուսաստանի կազմում գտնվող Կալմիկիայի Հանրապետությունում «Կասպիյ» ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի են զոհվել:
Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, նույն քոլեջի գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին հատկացվող ամսական 4750-ական ՀՀ դրամ կենսաթոշակները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014-2018 թվականներին կենսաթոշակների վճարման՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ցուցակներում կեղծելով մի շարք ուսանողների ստորագրությունները, ստացել են վերջիններիս անվամբ ելքագրված կենսաթոշակները:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը այժմ հանգստանում է Սևանա լճում:
«Պարզվեց, որ Երրորդ մասում իսկապես լոլիկի, վարունգի, ձմերուկի և մի շարք այլ գյուղմթերքի գները էականորեն ցածր են, չնայած՝ էժան չես համարի»
2018թ. առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, ինչը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից:
Օգոստոսի 27-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» կոչվող տարածքից իջնելիս քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ վարորդների մասնագիտական ունակությունները և հմտությունները կատարելագործելու, վարորդների վարժվածությունը բարձրացնելու նպատակով Որոտանում զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Աթոյանի գլխավորությամբ անցկացվելու են հավաքներ:
Օգոստոսի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ ստանալով` Մարց-Թումանյան ճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են Վանաձորի բնակիչ Աշոտ Ա.-ի «Իվեկո» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4,5 խմ փայտանյութով:
Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայից հետո այցելել է սուպերմարկետ: