
Պատահար Թումանյան-Պատկանյան խաչմերուկում

Օգոստոսի 28-ին՝ ժամը 01:17-ին. «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թումանյան-Պատկանյան խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1986 թ.) և «Nissan March» մակնիշի (վարորդը՝ Հ. Թ.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: