
Երևանում շենքի տանիքի թիթեղը քամուց պոկվել է

Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 42 շենքի տանիքի թիթեղը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ամրացրել են տանիքի օդատար խողովակը (4 գմ) և ապամոնտաժել երկաթյա կոնստրուկցիաները (5 քմ):