Բաժիններ՝

Շնագայլերի ուղղությամբ կրակելու ժամանակ տղամարդը վնասվածք է ստացել

Օգոստոսի 26-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1951 թ. ծնված Ջիվան Ն.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է շակալների վրա կրակելու հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ջիվան Ն.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող իր հողատարածքում, իր մոտ եղած «ԻԺ» տեսակի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից շնագայլերի ուղղությամբ կրակելու ժամանակ՝ փամփուշտի և փողի պայթելու հետևանքով:

Հրացանը դեպքի վայրի զննությամբ վերցվել է: Նշանակվել է ԴԲՓ և դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031