Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզ` ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը:
Օգոստոսի 27-ին, ժամը 07.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 26-ին, ժամը 00.30-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված Ռուբեն Մանուչարյանը օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, գիտակցության չգալով մահացել է:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարությունների վերաբերյալ:
Հավաք-պարապմունքների երրորդ օրը՝ օգոստոսի 29-ին, դասախոսություններով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման վարչության պետ, գ/մ Գենադի Տավարածյանը և նույն վարչության սպաները։
Օգոստոսի 28-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Քարակերտ ճանապարհի 25-րդ կ/մ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո կորցնելով կառավարումը, բախվել է ճանապարհին կայանված «Սկանիա» մակնիշի ավտոմեքենային:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոԷլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանման զինծառայողները ճամբարային հավաքի շրջանակներում մասնագիտացված տեղամաս են սարքավորել անծանոթ բարձրլեռնային տեղանքում պարապմունքներ անցկացնելու համար:
Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալ հոտի առաջ:
«Ինստագրամ»-ի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-ին, սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակներում «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում շրջափակել ու ջախջախել են պայմանական հակառակորդին:
Երեկ երեկոյան Ձորաղբյուրում հարձակման ենթարկված Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Որևէ լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում գազի գնի վերաբերյալ չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը
«Հացն առանց այդ էլ թանկացել է Ռուսաստանում ցորենի թանկացման հիմքով, իսկ հիմա կարող է կրկին թանկանալ՝ արդեն Վրաստանում բեռնատարներով ցորենի տեղափոխումն արգելելու հիմքով»:
Օրերս 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի ունեցավ երդման արարողություն: 27 նորակոչիկներ երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
-րդ զորամիավորումում հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել են շտաբային մարզումներ:
Օգոստոսի 29-ին, ժամը 11:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում փլուզվել է Կալինինի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող երկհարկանի շինության փայտե դեկորատիվ մասը:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Վերջինիս ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:
Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին գտնվող Թաթուլ գյուղում: Մոտ տասը տարի ընտանիքն ապրել է խարխլված տանիքով ու բնակարանային տարրական պայմաններից զուրկ, պանելային կիսակառույց տանը, որի պատերը ցրտից ու խոնավությունից բորբոսնել ու սևացել են:
Oգոստոսի 28-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում:
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում, ինչպես նաև ստացել են սպայական կոչումներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։
«Փաստ» թերթը գրում է. «Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում եւս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժեր այստեղ էլ են արձանագրվել:
Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանի այցը Հայաստան օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նոր մանրամասներ է փոխանցել վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ ավազակային հարձակման դեպքից: