
Լիլիթ Երեմյանը՝ Արմեն Սարգսյանի օգնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Լիլիթ Երեմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Լիլիթ ԵՐԵՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է կարգադրության մեջ: