
Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին հազվագյուտ փաստաթղթեր է նվիրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր է հանձնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝փաստաթղթերն ամենաարժեքավորներից են, որ պահվում են ազգային արխիվում: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարները մեզ հասել են գերմանացի մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Արմին Վեգների շնորհիվ, և ահա այս տարի ՀՀ նախագահը արխիվին հանձնեց այդ լուսանկարների նեգատիվը, որն ինքը ձեռք էր բերել ժամանակին: Դանք մշակված են, դրված հատուկ ծրարների մեջ, որոնք չեն վնասում նեգատիվը»,- ասաց Վիրաբյանը: