Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունը միայն օրենքով է, թղթի վրա։ Գործնականում այս հարցը թողնված է տնտեսվարողի խղճին։ Իսկ այդ «խիղճ» ասվածն էլ աշխատում է ոչ թե «սպառողը միշտ ճիշտ է սկզբունքով», այլ րոպեական շահի առաջնորդությամբ՝ չհաշվարկելով, թե ինչ հետևանք կարող է ունենալ դա, և, ընդհանուր առմամբ, ինչքան ավելի շատ կտուժի ընկերությունը։
Նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շրջեց Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում, վերնիսաժում և հարակից տարածքներում:
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում չորեքշաբթի օրը կայանալիք ԵՄ գագթնաժողովի նախօրեին՝ ապագայի Եվրոպայի և սահմանային անվտանգության շուրջ Բրյուսելի կողմից առաջարկվող աջակցությունը խորքային տարաձայնություններ է առաջացրել:
«Ռեֆորմիստների» քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նաև «Դվին» հյուրանոցի շինարարական աշխատանքներ է համակարգում։
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 23-ը պատմական օր է համարում:
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հարավ-Արևմտյան թաղամասում (ուղիղ)”
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 50 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո 85-ամյա տղամարդը դանակահարել է 76-ամյա կնոջը: Պատճառը սոցկայքերից մեկում ամուսնու` ինչ-որ մեկի հետ ենթադրյալ նամակագրությունն էր:
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հերացի փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկսիկային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, փոխգնդապետ Իգոր Կանդրաչին (նստավայրը ք. Թբիլիսի)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 2/9, 33/1, 45/7, 49, 53 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին: Ամենատարբեր հետաքրքրություն և ոլորտների շրջանակ ընդգրկող լսարանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու ընկերության ավելի քան տասնամյա պատմությանը, վարկանիշի ձեռքբերման փորձին, շուկայում առաջատարության դիրքերի պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև ընկերության գլխավոր տնօրենի անցած ճանապարհին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ «Փյունիկ» և «Access» կազմակերպությունների կողմից իրականացրած ծրագրի փակման համաժողովին։
Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ, քանի որ սեպտեմբերի 19-ին կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել:
67 տարեկան հասակում վախճանվել է «Ալֆ» սերիալի սցենարիստ եւ պրոդյուսեր Թադ Մամֆորդը:
Սեպտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 20-ին Դուշամբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի ավտոմեքենաների վերանորոգման կետի դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի չկողպված դուռը բացելով, նստատեղի վրա դրված իր դրամապանակից գողացել են 250 եվրո:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի դպրոցների տնօրեններին կոչ է արել չմերժել բաց մրցույթների համար դիմող քաղաքացիներին: Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով դպրոցների տնօրեններին սթափվելու կոչ է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահղացմամբ «Իմ քայլը Տավուշի համար» միջոցառման արդյունքներով Տավուշի մարզում հիմնվելու է նմանը չունեցող անասնաֆերմա և տեքստիլ արտադրություն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նելեգալ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գայանե Մ.-ն։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին վախճանվել է կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ «Սանիտեք» ընկերության և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ իր հանդիպումների արդյունքում ընկերությունը 2 անգամ տուգանվել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման թերացումների համար։
Սեպտեմբրի 18-ին, ժամը 14.05-ին, Երեւանի Ա. Իոսիֆյան և Դավիթաշենի 3-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։