Բաժիններ՝

Տունն ամբողջությամբ այրվել է. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 45 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 00:20-ին:

Տունն ամբողջությամբ (մոտ 100 քմ) այրվել է: Տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս