Բաժիններ՝

Հրդեհ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ. մեկնել են երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, բարձրահարկ շենքի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի սննդի կետի ծխատար խողովակներից դուրս եկող ծուխը և կրակը տարածվել են շենքի տանիքի հատված:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել է տանիքածածկը (իզոգամ)՝ 2 քմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930