Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 00:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհին հարակից՝ Մեղրաձոր գյուղի վերջնամասում, այրվում է տնակ:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն, և ժողովրդի ձայնը արձանագրվելու է:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մեկնարկից քիչ անց 8/16 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր առավոտյան ժամը 8-ից մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։
Այսպես, երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որ կամեցավ ծառաների հետ իր հաշիվները կարգադրել:
Դատարկաբանության և ճոխության մեջ իր կյանքն անցկացնող մարդուց ավելի անօգուտ բան չկա: Ուտելու և անգործության բավականությունն այնպես չէ, ինչպես թվում է, այլ կարճաժամկետ է և անցողիկ: Չզբաղվենք այդպիսի կյանքով:
Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր:
Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 21-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր:
Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ 75- ամյակի առթիվ նախատեսված հանդիսավոր միջոցառմանը Հայաստան կժամանեն գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն:
Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով:
Սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Ապարանի բաժին էր դիմել Ապարանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը։ Հայտնում էր, որ նաղորդ օրվա ժամը 20։00-ից, մինչ առավոտյան ժամը 08։55-ն ընկած ժամանակահատվածում, կրակել են բանկի մասնաճյուղի ճակատային մասի ապակուն։
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։
Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։
Սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելեց Արարատի գինու գործարան, որտեղ քննարկեց մթերման հետ կապված խնդիրները:
Հայկական ֆուտբոլային ակումբները շնորհավորել են Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է «Արարատի» գինու գործարանում։ Շրջայցի ընթացքում Փաշինյանին առաջարկեցին համտեսել իրար կողք շարված 9 հսկա ցիստեռների պարունակությունից՝ կոնյակից։ «Էս բոլորից պիտի խմե՞նք»,- կատակեց վարչապետը։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցներ՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները:
Սեպտեմբերի 21-ին ժամը 22.10-ի սահմաններում Երևան-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ինչի հետևանքով 1963 թվականին ծնված Մայրանուշ Վարդանյանը մահացել է:
2010 թվականի ապրիլի 11-ին երկու տղամարդ մտել էին 1953 թվականին ծնված մի կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա ոտքերը, սպառնացել ու բռնություն գործադրել՝ հափշտակելով փող ու ոսկեղեն։ Տուժողին պատճառվել էր 2.800.000 դրամի վնաս։ Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։
«Խնդիրները շատ են, բայց փոքր քայլերով պետք է արագություն հավաքենք և մեծ խնդիրները լուծենք»,- այսօր Երասխ համայնքի դպրոցում շրջայցից հետո բնակիչներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սեպտեմբերի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00։30-ին, ոստիկանության Գորիսի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ նախորդ օրը ժամը 21։10-ի սահմաններւոմ, Տեղ գյուղի կենտրոնական հատվածում կայանված իր «Կամազ» մակնիշի ավտոմեքենային է բախվել համգյուղացու վարած «Վազ 2121»-ը։