Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մեկնարկից քիչ անց 8/16 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու և իր ձայնը չի գողացվելու»,- լրագրողներին ասաց վարչապետը:

«Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը»,- լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս ընտրարշավն իրական ընտրարշավ էր, և բոլոր ուժերը հասկանում էին,որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում՝ իշխանությունը: Մենք նույնպես, որպես իշխանություն, հասկանում էինք, որ պետք է պայքարենք ամեն ձայնի համար: Ու երբ ասում են, որ կրքեր են բորբոքվում, ապա ցանկացած ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտարշավից առաջ կրքեր են բորբոքվելու, որովհետև Հայաստանում ընտրություններն այսուհետ լինելու են իրական: Ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված, կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»,- նշեց վարչապետը:

«Հայաստանում ընտրությունների արդյունքներն այլևս ոչ մի կաբինետում գրված, դարակում դրված չեն լինելու».Վարչապետ Փաշինյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրությանը։ #armgov

Gepostet von ՀՀ կառավարություն am Samstag, 22. September 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս