Սեպտեմբերի 21-ին, ժամը 21.25-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք հեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա մի քաղաքացի։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացավ իրականցնել հիմնական միջոցառումները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում՝ չնայած, որ ժամանակահատվածը կարճ էր:
Սեպտեմբերի 23-ին և 26-ին երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային, սեպտեմբերի 27-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 19 հասցեում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալը ընկել է բակում կայանած «Mercedes S63» մակնիշի ավտոմեքենայի վրա և վնասել այն: անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում:
Ֆեյսբուքում Վահան Բաբայանի կողմից տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի 10/25 տեղամասի ընտրողները ահազանգում են ցուցակում մահացած անձանց անունների մասին։ Պարոն Բաբայանը լրացուցիչ մեկնաբանություններում նշել է, որ իրենց վստահված անձինք են ահազանգել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարկել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
Մինչև Երևանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 8:00-ի դրությամբ ոստիկանությունը ստացել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ականատես դիտորդական առաքելությունից տեղեկացնում են, որ Նորք Մարաշի 9/6 տեղամասում տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն:
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ:
Երևանի քաղաքի 154 դպրոցի 8/07 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ 1900 ընտրողից քվեարկել են մոտ 400-ը:
«Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստանում, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը:
Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ։
«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է հետևյալ խախտումները:
Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 79 հազար 686 քաղաքացի կամ ընդհանուր թվի 9,39 տոկոսը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքերը մինչև 11:30-ը 3 կարմիր ազդանշան են տվել:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ճշգրտել է ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում տեղակայված 1/12 ընտրատեղամասում գրանցված 1822 ընտրողից 9:30-ի դրությամբ քվեարկել է 100-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին:
«Փոքրիկ Հովաննեսը Բաղանիսից օրորոցում քնած հրաշքով փրկվել էր կրակոցներից անցյալ տարի»:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են:
«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնում 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ:
Երևանի 4/51 ընտրական տեղամասում ժամը 9:00 դրությամբ 1973 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 30-ը:
Սեպտեմբերի 20-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ ստացվեց, որ րոպեներ առաջ շտապ օգնության խումբը կանչով մեկնել է գիշերային ակումբներից մեկն ու հայտնաբերել տղամարդու դի՝ որովայնի առաջնային պատի թափանցող վերքով: