Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը Արարատի գինու գործարանում քննարկեց մթերման հետ կապված խնդիրները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելեց Արարատի գինու գործարան, որտեղ քննարկեց մթերման հետ կապված խնդիրները: Վարչապետը նաև հետևեց խաղողի ընդունման փուլերին, այցելեց վերամշակման տեղամաս:

Գործարանի փոխտնօրեն Հարություն Սարգսյանի խոսքով՝ ներկայումս Արարատի գինու գործարանը վերջին 8-10 տարիներում ՀՀ առավել շատ խաղող մթերող և պատրաստի արտադրանքի իրացման մեծ ծավալներ ունեցող առաջատար գործարան է:

«Մենք գյուղացիներից խաղողը ընդունում ենք 1 կիլոգրամը 140-150 դրամ արժեքով: Տարեց տարի մթերման գները բարձրացնում են՝ հաշվի առնելով միջազգային գները և մեր եկամուտները: Այս պահի դրությամբ գյուղացիներից ընդունել ենք ավելի քան 7 հազար տոննա խաղող»,- ասաց գործարանի փոխտնօրենը և հավելեց, որ իրենք պատրաստ են ընդունել մինչև 20 հազար տոննա խաղող:

Նա նաև հավելեց, որ խաղողի մթերման ծավալները վերջին տարիներին մշտապես դինամիկ աճ են ունեցել և հասել են 14-18 հազար տոննայի, իսկ իրացման ծավալները կազմել են 4-7 միլիոն շիշ:

«Խաղողը մթերում ենք առանց սորտային և քանակական սահմանափակումների: Ներկայումս ընթանում է գործարանի տեխնոլոգիական մակարդակի և հումքի պահպանման հնարավորությունների և ծավալների ընդլայնում»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս