
ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա գրել է, որ սեպտեմբերի 21-ը աշխատակազմի հետ անցկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղում:
«Այցի առաջնային նպատակն էր փաստահավաք աշխատանքներով հայաստանյան խաղաղ բնակավայրերը գնդակոծելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ ձեռք բերել առաջնային աղբյուրներից: Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով:
Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Մեր աշխատանքն այս ոլորտում իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից ու անկախ է որևէ մարմնից կամ անձից:
Այս այցերը հնարավորություն են տալիս նաև լիարժեք հասկանալ գյուղացիներին մտահոգող սոցիալական ու իրավական խնդիրները (կենսաթոշակներ, հողի նկատմամբ իրավունքներ և այլն), ինչպես նաև աշխատել դրանց լուծումների ուղղությամբ: Չպետք է թողնել, որպեսզի գյուղացին իրեն անտեսված զգա որևէ հարցում:
Այցի ողջ ընթացքում կարևոր էր Նոյեմբերյանի և Բաղանիսի ղեկավարների աջակցությունն ու համատեղ աշխատանքը»,-գրել է նա: