
Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

Սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Ապարանի բաժին էր դիմել Ապարանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը։ Հայտնում էր, որ նաղորդ օրվա ժամը 20։00-ից, մինչ առավոտյան ժամը 08։55-ն ընկած ժամանակահատվածում, կրակել են բանկի մասնաճյուղի ճակատային մասի ապակուն։
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բաժին է ներկայացել 43-ամյա Հայկ Ս․-ն։ Նա բացատրություն է տվել, որ գիշերը ժամը 01։30-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի տարածքում թափառող շներ է նկատել և իր «Սայգա-12Կ» որսորդական հրացանող կրակել է նրանց ուղղությամբ։
Արդյունքում անզգուշությամբ վնասել է բանկի ապակին։ Հայկ Ս․-ն բաց է թողնվել։ Նշանակավել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պատճառված վնասի չափը ճշտվում է։