Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Գ. Բ., ծնված 1994 թ.) և «ՎԱԶ 21-06» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1957 թ.) ավտոմեքենաները:

«ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ա. Գ.-ն (ծնված 1964 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս