
«Կարևոր է իմանալ». Մնացական Բիչախչյան

Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։
Պատճառները երկուսն են՝
1. Նոր փաստաթուղթը ստացել է ընտրողների էլեկտրոնային ցուցակները ԿԸՀ-ին տրամադրելուց հետո,
2.Այդ փաստաթուղթը քաղաքացին ժամանակին կորցրած է եղել, դիմել և ստացել է նորը՝ բնականաբար կորցրած անձնագրի տվյալները բազայում ճանաչվել են անվավեր։ Հետագայում գտել է կորցրած անձնագիրը և դրանով ներկայացել քվեարկությանը։
Անհրաժեշտ է դիմել տարածքային անձնագրային ծառայություն՝ խնդիրը կարգավորելու համար։ Այս պարագայում անձը չի զրկվի ընտրությանը մասնակցելու իրավունքից»,- գրել է նա:
https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/1046179925544128?__xts__[0]=68.ARCZ1lZDrO0NSo2tG5gESUmj4InuHMvFMrVGExIhKZNzBFDNJTA2UDRUq7IQ_hb4Pmt4rJYxVA8yzvsttwoseUT4c6e0rNlTCBWNxRiKaJYH9Dq_PMCAjtMODEs1qYSay0N-9d-hzV-Sm4urcyItw-6psS0LNvQ_26OKXIWY0nVcFOrKT2Ce2lEyKlW9uFtWZ1ca3nKxw6NlRCZQk_WAU0SJWwWJMRuwgBHKm9LG&__tn__=-R