Հայաստանին Չինաստանի նվիրած շտապօգնության 200 մեքենաները մինչ օրս գտնվում են «Ապավենի» մաքսային տերմինալում և դեռ չեն մաքսազերծվել։ Դրանց առաջին խմբաքանակը Հայաստան էր հասել դեռ օգոստոսի 14-ին և լայն գովազդման առիթ դարձել։
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը անձամբ հետևում է Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությունների ընթացքին, քաղաքացիների տրամադրությանը՝ շնորհավորանքներ ստանալով ու հղելով քաղաքացիներին։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 21-ին աշխատակազմի հետ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Հանրապետության հրապարակ՝ անկախության տոնը նշելու հրապարակում գտնվող քաղաքացիների հետ:
Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ:
Սեպտեմբերի 21-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում 3 կգ-ոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Երախտագիտության մեդալով պարգևատրվել են «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար Դեյվիդ Սքորթոնը և «Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոթլին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորվհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Ես հանձնարարեցի, որ ստուգեն հիմնադրամում այս պահին ունեցած գումարները և տեսնեն՝ հնարավոր է արդյոք մեկ տարի հետ գնալ և 2017-ի հունվարի 1-ը դարձնել 2016 թվականի հունվարի 1: Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1: Հիմա օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից հետո եղած դեպքերի համար:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 108 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ¸ 1984թ ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների:
Նիկոլ Փաշինյանը՝ մայրաքաղաքի տոնական միջոցառումների մասին (ուղիղ)
Խորին ցավով տեղեկացա «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրիկի՝ տիկին Սուսաննա Պողոսյանի մահվան մասին:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորական ուղերձը՝ հայոց անկախության օրվա առթիվ.
Հայաստանի Հանրապետությունը անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, տոնական է ինչպես բոլոր հայաստանցիների և աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:
Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվել է:
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին տեղի են ունենալու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, որի միակ թեկնածուն Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը: Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր […]
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Աարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ:
Սեպտեմբերի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: