Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2018 թվականի սեպտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:
Հայաստանի առողջապահությունը լրացուցիչ տեղեկություններ է ներկայացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի…
Ռուս դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան սեպտեմբերի 25-ին նշում է 80-ամյա հոբելյանը
Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է:
Լեյտենանտի 9 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը հաստատեց, որ պայթած բալոնը չի պատկանել հիվանդանոցին:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 26-ին առանձին շրջաններում, սեպտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստի մասին ծանուցումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին ուղարկել է 2018թ. սեպտեմբերի 19-ին, իսկ ծրարը փոստային համակարգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է հասել միայն սեպտեմբերի 22-ին՝ դատական նիստից 4 օր անց:
«Նելեգալ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Հովհաննես Խ.-ն:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ավտոմեքենան շրջվել է. ծուխ է նկատվում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե իրականությանը չի համապատասխանում լրատվական միջոցներով տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 2 հոդվածներով (308-րդ և 178-րդ) ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհուն եւ նրա 5-ամյա թոռնուհուն եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի եւ Էրեբունու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնությունն անհայտ կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին:
Պարոն Մուստաֆա, որքան տեղյակ ենք սա Ձեր 2-րդ այցն է Հայաստան: Կարսից եկել եք այստեղ, քանի որ Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել:
Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացուհի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ուղեւորների թիվը շարունակում է նվազել: Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 05:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը սեպտեմբերի 24-ին հրավիրվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: