ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին:
Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին։
Հոկտեմբերի 8-ից 13-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է, որ բացառապես տեխնիկական առաջընթացին՝ որպես զարգացման միակ միջոցին հավատալը սպառնում է մարդկանց միջեւ հարաբերությունների հաստատման ունակության կորստով:
Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից:
Քիչ առաջ Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով:
Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն էր կատարվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» գրասենյակում և նախաձեռնության ղեկավարներից Հայկ Այվազյանի բնակարանում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության գաղտնալսման հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի ղեկավար Արամ Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի բարդ իրավիճակում, որից դուրս գալու ուղիները բոլորի ձեռքում են։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ:
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 11.00-ն:
Ռումինիայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը «Ինտուրիստ» հյուրանոցում կազմակերպեց ընդունելություն, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահը, Գերագույն Խորհրդի փոխնախագահը, ԱԻՀ առողջապահության նախարարը, Բաթումի քաղաքային խորհուրդի նախագահը, Բաթումի քաղաքապետի տեղակալները, ԱԻՀ այլ պաշտոնյաներ, մտավորականներ, գործարար շրջանակների, ուսումնական հաստատությունների, ԶԼՄ-ների, Հայ Առաքելական եկեղեցու, աջարահայ համայնքի շուրջ 130 ներկայացուցիչներ:
yerevan.today-ը գրում է. Մինչ ՀՀ քննչական մարմինները փորձում են գտնել ՀՀ ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը հայաստանյան մեդիահարթակներում առաջինը տեղադրածներին կամ ինչպես իրենց օպերատիվ մարմիններն են հաղորդում՝ առաջինը դրած-ջնջածներին, մենք էլ ջանք չենք խնայում հասկացնելու համար, որ այդ օպերտիվ աղբյուրներն առնվազն անուշադիր են, պարզվում է, որ Google որոնողական համակարգում սխալը, որի մասին նախորդ հրապարակման մեջ արդեն նշել ենք, բազմիցս է իրենց զգացնել տվել:
168.am-ի տեղեկություններով՝ այս տարվա հուլիսի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել և նրան ուղեկցել էին ԱԱԾ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության շենքի ընդունարանից։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2018 թվականի սեպտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:
Հայաստանի առողջապահությունը լրացուցիչ տեղեկություններ է ներկայացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի…
Ռուս դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան սեպտեմբերի 25-ին նշում է 80-ամյա հոբելյանը
Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է:
Լեյտենանտի 9 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը հաստատեց, որ պայթած բալոնը չի պատկանել հիվանդանոցին:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 26-ին առանձին շրջաններում, սեպտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստի մասին ծանուցումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին ուղարկել է 2018թ. սեպտեմբերի 19-ին, իսկ ծրարը փոստային համակարգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է հասել միայն սեպտեմբերի 22-ին՝ դատական նիստից 4 օր անց: