Բաժիններ՝

«Հայաստանին օդ ու ջրի նման արդարություն է անհրաժեշտ». Արամ Սաֆարյան

«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի ղեկավար Արամ Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի բարդ իրավիճակում, որից դուրս գալու ուղիները բոլորի ձեռքում են։ Այս մասին նա խոսեց «Քաղաքացիական հարթակ» երիտասարդական, հասարակական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ՝ անդրադառնալով ազգային արժեքների պահպանությանը։

Ըստ նրա, հանդես գալով ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից, չեն զբաղվում քաղաքական պատերազմի կոչերով, սև ու սպիտակ փնտրելով և միմյանց փնովելով, այլ սիրով ու բարեկամաբար կոչ են անում համախմբվել այդ արժեքների շուրջ։
Խոսելով Հայաստանում ձևավորված հետհեղափոխական վարք ու բարքից, Արամ Սաֆարյանը նկատեց, որ վերջին վեց տարիների ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբում վարելով պատմական, փիլիսոփայական, քաղաքական հետազոտություններ՝ եկել է այն եզրակացության, որ Հայաստանին օդ ու ջրի նման անհարաժեշտ է արդարություն։

«Մեր հասարակության այն հատվածը, որը երկրի ներսում չի գտել այդ արադարությունը, պարզապես երկրից գնացել է, հեռանում է նաև այսօր։ Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն ասում էր՝ «Ով 20 տարեկան է և հեղափոխական չէ, ուրեմն սիրտ չունի, իսկ նա, ով դառնում է 45 տարեկան է և չի դառնում պահպանողական՝ ուղեղ չունի»։ Ուժեղ է և ապագա ունի այն հասարակությունը, որտեղ երիտասարդներն ու ավագները համերաշխ են, իսկ այն հասարակությունը, որտեղ օտար ուժերը հրահրում են կռիվ, այդ հասարակությունը զարգանալու որևէ հնարավորություն չունի»,- նշեց Ա. Սաֆարյանը։

Նրա բնորոշմամբ, իշխանափոխության ֆոնին չպետք է ատելություն տարածվի, սահմանափակվի մարդկանց ազատ խոսքի և կարծիք արտահայտելու իրավունքը, դրա փոխարեն՝ պետք է լինի սեր և համերաշխություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս