«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի վերջնամասում այրվում է վագոն-տնակ:
Սեպտեմբերի 29-ին` ժամը 02:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարան է ուղարկվել երկու զինծառայողների վերաբերյալ քրեական գործը:
Հայտնի Uber ըկերությունը համաձայնվել է 148 մլն դոլար փոխհատուցում վճարել իր հաճախորդների և վարորդների անձնական տվյալների զանգվածային արտահոսքի մասին տեղեկատվությունը գաղտնի պահելու համար:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
Սեպտեմբերի 28-ի դրությամբ մարզի 15 վերամշակող գործարանների կողմից մթերվել է 42 հազար 427 տ խաղող` 1 կգ-ը 140 դրամով, առանձին սորտեր (,Կախեթե) մինչեւ 190 դրամ:
Սեւանի շաքարի գործարան աշխատանքային այց կատարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային հերթական այցը կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ:
Սևանի ազգային պարկի վրա է դրված ծանր բեռը՝ քանդել անմիջապես լճի ափին գտնվող կառույցները, ինչը նախատեսվում է Սևանի ծրագրով: Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասում է, որ ինքը պարկի առաջին տնօրենն է, որի ղեկավարությամբ քանդվել են շինություններ:
Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնություն կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված էր ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հանրային հեռուստաընկերության հետագա գործունեությանը և խնդիրներին, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Գարիկ Ամրիկյանը հայտարարեց, որ առաջիկայում դատական հայց կներկայացնի Հ1-ի դեմ։
«Ջրառի ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս տարիներին խախտվել է ջուր տալու և ջուր վերցնելու գաղափարախոսությունը։ Ջուրը սխալ, անարդյունավետ է կառավարվել»,- ասաց Ի.Գաբայանը:
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ կազմակերպված Բելգիայում ՀՀ դեսպանության, ԵՄ-ում ՀՀ առաքելության, և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից:
Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց:
Հայաստանում այս տարի գրանցվել է մալարիայով հիվանդության թվով հինգ դեպք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատրաստ է կրկին խմել Սևանա լճի ջրից: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հուլիսի վերջին, երբ ինքը հրապարակային խմեց լճի ջրից՝ ապացուցելու, որ ջուրը վնասակար չէ, բոլորովին էլ առաջին դեպքը չէր:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր Երևանում կազմակերպել էր հանրային քննարկում, հասկանալու համար, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպիսին պետք է լինի Հանրային հեռուստաընկերության դերը հայ հասարակության կյանքում։
Սեպտեմբերի 28-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Ինչպես տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից, «iPhone Xs»-ն ու «iPhone Xs Max» նոր սերնդի սմաթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության` Հյուսիսային պողոտայում ու Ամիրյան փողոցում գտնվող սպասարկման կենտրոններից:
Կ.Դանիելյանը նշեց, որ լճի ափերը չմաքրվեցին, սկսվեց ակտիվ ճահճացումը, և արդյունքում բավականին վնասվեց լիճը. «Միայն Խորհրդային Միությունից եկող կառույցներն են, որ, կարելի է ասել, որ օրենքով են այդտեղ եղել, մնացած բոլոր կառույցներն անօրինական են: Փոխհատուցման խնդիր չկա, և քանդման գործընթացը գնում է, բայց՝ շատ դանդաղ»:
Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում Երեւանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ հիպերմարկետը: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արշակ Հ.-ն և հայտնել, որ այգում փայտով գործ անելիս մեխը վնասել է մեջքը:
Հարկային մարմնի քննության ենթական գործերով մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վարչական իրավախախտում կատարողները կենթարկվեն նվազագույն տուգանքի:
ՀՀ բնապահպանության նախարարությունը Սևանա լճի համար կարևոր նշանակություն ունեցող էնդեմիկ կողակ ձկնատեսակի վերականգնման նպատակով նախատեսում է դրա արհեստական վերարտադրության աշխատանքներ:
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա−Խորենացու փողոց խաչմերուկի Մաշտոցի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան ճանապարհին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Ընկերությանը:
Հայաստանում մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌ) տարածաշրջանային հերթական՝ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով և կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ ևս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարևոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն: