
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանում ձերբակալված թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը նշել է, որ Օքսուզը մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու հիմքերով:
«Օքսուզը հետախուզման մեջ է: Ավելի վաղ այս տարի նրան ձերբակալելու որոշում է կայացվել, որը շարունակում է ուժի մեջ մնալ: Օքսուզը վերջերս ձերբակալվել է Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասվում է սեպտեմբերի 24-ին դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: