ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը համոզված է՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են:
Ռոման Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:
Խափանման միջոց կալանքը փոփոխվել է անձնական երաշխավորության:
Սիրունյանը նշել է, որ Մայրապետյանը բացարձակ կապ չունի Մարտի 1-ի գործի հետ, պարզապես, նրա խոսքերով, լրատվամիջոցները օգտվելով իր լռությունից, հորինեցին այդ վարկածը։
Վանաձորում հնչած կրակոցները նախապես մշակված և ծրագրված սպանության փորձ է, որի թիրախը եղել է Գևորգ Նավոյանը։ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դրանց հետեւում կանգնած է քրեական աշխարհը։
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը։
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ երեկ Փաշինյանը Թրյուդոյին նվիրել էր նրա հոր՝ Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի արած լուսանկարները, և գուլպաներ։
Փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է վերկուծություն՝ թե երբ է արձակվում ՀՀ ԱԺ-ը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթերի»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին և լուսանկար հրապարակել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ:
Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Շուշիի շրջանային բաժին ուղարկել համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 12-ին` ժամը 16:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է անասնագոմ:
Հոկտեմբերի 12-ին` ժամը 08:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում անօգնական վիճակում գտնվող քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 12-ին`ժամը 22:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվում է անասնակեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Փաշինյանը Թրյուդոյին նվիրել է նրա հոր՝ Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի արած լուսանկարները, և գուլպաներ։
Սթենֆորդի համալսարանը չորրորդ անգամ անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի ամենամյա վարկանիշում, որը հոկտեմբերի 11-ին ներկայացրել է Reuters գործակալությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բացառում է իշխանության կողմից որևէ ճնշում իրավապահների վրա՝ Մարալիկում տեղի ունեցած միջադեպի հետաքննության հետ կապված։ 168.am-ի հետ զրույցում Ա.Սաքունցը նշեց, որ ոստիկանությունը պատշաճ միջամտել է, ֆիզիկական բռնություններ չեն եղել, իսկ քաղաքացիների կողմից նկարահանմանը խոչընդոտելու փաստն ակնհայտ է և այդ կապակցությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել և մարդկանցից բացատրություններ է վերցրել։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է ՖՄԿ արդեն նախկին քարտուղարի՝ Միկայել Ժանի աշխատանքը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում:
Ազատան համայնքում բնակիչները կարտոֆիլի այս տարվա բերքից դժգոհ են:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը շատ է կարևորում Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը և վստահություն հայտնում, որ նորընտիր գլխավոր քարտուղարը կկարողանա զարգացնել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:37-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 7 կմ արևմուտք, գրանցել է 10 կմ օջախի խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին այցելել էր «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ և պարզել, որ երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտավայրում։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հրավիրել է կրկին այցելել Հայաստան, իսկ առաջին տիկնայք էլ իրեն են հրավիրել իրենց երկրներ:
«Այսպիսի ավանդույթներ ունեցող քաղաքը կոչել Ազնավո՞ւր… մի քիչ պետք է հանգամանքները հաշվի առնենք»,- նշեց պատմաբանը:
Երեկ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մի խումբ երիտասարդներ հարձակվել են սոցիալական ցանցերում հեռարձակվող «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել հենց ուղիղ եթերում, երբ Ն. Մալյանը և Ա. Դանիելյանը խոսել են մարալիկցիների հետ։