
Հռոմի պապը սայթաքել է ու ընկել, բայց իրեն լավ է զգում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 9-ին, վերադառնալով Վատիկանի Սբ. Մարթայի տուն, որտեղ գտնվում են նրա բնակելի հարկաբաժինները, սայթաքել է ու ընկել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սբ.աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բյորքը:
«Հանդարտվեք, նա իսկույն ոտքի է կանգնել եւ իրեն լավ է զգում»,-ասել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը 81-ամյա քահանայապետի մասին, բացելով մամուլի ասուլիսը՝ նվիրված երիտասարդության խնդիրների շուրջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի աշխատանքին:
Համանման միջադեպ է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսին Լեհաստան Ֆրանցիսկոս պապի առաքելական ուղեւորության ընթացքում: Այն ժամանակ Լեհաստանի մկրտության 1050-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր ժամերգության ժամանակ քահանայապետը սայթաքել էր աստիճանին, որը չէր նկատել, ու ընկել էր: Հռոմի պապին օգնել են ոտքի կանգնել հոգեւորականները: Իսկ ոչ մեծ պատահարը, որը հայտնվել էր հեռուստախցիկների օբյեկտիվներում, ոչ մի կերպ չէր ազդել արարողության ընթացքի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: