
Լուսակերտում՝ անպայքար, Հովտաշենում՝ թեժ պայքար. հոկտեմբերի 21-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ

Tsayg.am-ը գրում է. Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանրապետության տարբեր մարզերում համայնքի ղեկավարի 128 թեկնածուից 126-ը ինքնաառաջադրվել է, մեկական թեկնածու են առաջադրել Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող բոլոր 55 թեկնածուն էլ ինքնաառաջադրվել է:Իսկ ՇՄ Հովտաշեն և Լուսակերտ համայնքներում կիրակի օրը կանցկացվեն միայն համայնքապետի ընտրություններ:Եթե Լուսակերտում ընտրապայքար չկա, ապա Հովտաշենում, համայնքի ղեկավարի թեկնածուների վստահեցմամբ, պայքարը թեժ է լինելու: