Բաժիններ՝

Վթար Ավշար գյուղում. մեքենան հարվածել է էլեկտրական սյանը

Հոկտեմբերի 18-ին` ժամը 23:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացի փողոցի թիվ 24 տան դիմաց «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Ս., 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնյա էլ.սյանը, այնուհետև հարվածել գազատար խողովակի հենասյանը. խողովակից տեղի է ունեցել արտահոսք: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս